17:24 22.11.2023
Մեկնարկել է ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով սեմինարը, որի շրջանակում կքննարկվեն ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Սեմինարին մասնակցում են ԱՊՀ երկրներից կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ: Ոլորտի ներկայացուցիչները հայ գործընկերների հետ կքննարկեն ժամանակակից կինոինդուստրիային վերաբերող բազմաթիվ թեմաներ:
Սեմինարի նպատակն է ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ՝ կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության և նոր կինոշուկաների ստեղծման համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը ողջունել է սեմինարի մասնակիցներին և ուրախությամբ նշել, որ ամեն տարի Երևանում անցկացվող այս հարթակը ծառայում է կարևորագույն նպատակի՝ միավորել ԱՊՀ երկրների կինոլորտի ներկայացուցիչներին: Նրա ընդգծմամբ՝ այս տարի նշվում է Հայ կինոյի 100-ամյակը, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների, անցկացվում է ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով սեմինարը. «Սեմինարի օրերին կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտի մասնագետներն ԱՊՀ երկրների գործընկերների հետ համատեղ կքննարկեն ոլորտի խնդիրները, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր՝ նպաստելով ժամանակակից կինոյի բնագավառում միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ Կուրվագծվի մեխանիզմների լայն շրջանակ՝ ուղղված կինոարդյունաբերության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը»։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սեմինարի մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքներին, կլինեն Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Մատենադարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Սեմինարի մասնակիցները կծանոթանան նաև հայ կինոյի պատմությանը, անցած ճանապարհին, հայկական կինոժառանգությանը: Սվետլանա Սահակյանը հաջողություն է մաղթել սեմինարի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և հետաքրքիր աշխատանք:
Սեմինարի շրջանակում քննարկումների առանցքում են լինելու հեղինակային և հարակից իրավունքների խնդիրները, փառատոնային շարժումները՝ որպես կինոինդուստրիայի զարգացմանը նպաստող գործոններ, կինոակումբների և կինոթատրոններին առնչվող հարցեր և այլ թեմաներ: Կհնչեն բազմաթիվ զեկուցումներ, տեղի կունենան խմբային քննարկումներ, ընդհանուր նիստեր:
Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նաև դիտելու ԱՊՀ անդամ երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված նոր ֆիլմերին և համատեղ քննարկելու այն: Նախատեսված են համատեղ կլոր սեղան-քննարկումներ՝ կինոփառատոների և կինոգիլդիաների ղեկավարների մասնակցությամբ:
ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով միջազգային սեմինարն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ: Այն իրականացնում է «Օրացույց» գիտաստեղծագործական հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը:
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչությունը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:27 07.08.2025
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի լուսամուտի ցանցին և ընկելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց […] ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...