Կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը

17:24 23.11.2023

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:

Հավանության է արժանացել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություններն էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է ՀՀ առևտրային բանկերից՝ ՀՀ կենտրոնական բանկի միջոցով` մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային կարգապահության մակարդակը, ապահովել հարկային մարմնին վերապահված հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետությունը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը: ՀՀ ավիացիոն իշխանությունները կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ օրենսդրության համաձայն ներկայումս մատուցում են մի շարք ծառայություններ, որոնց համար սակայն չեն գանձում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պետական տուրք ծառայությունների 13 խմբերի (ներառում է 156 ծառայություններ) համար, մասնավորապես՝ աերոդրոմի, ուղղաթիռադաշտի համապատասխանության գնահատում և սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում, աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում), օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն և համաձայնության տրամադրում կամ մերժում և այլն: Նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

15:50 15.08.2025

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

15:37 15.08.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

15:26 15.08.2025

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

15:15 15.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին Մեղրիում հայտնաբերել ու ձերբակալել են 43-ամյա մի տղամարդու: Նա օգոստոսի 9-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելուն հանցակցելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

15:13 15.08.2025

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ […] ...

SHANTNEWS

15:00 15.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP