Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույններից մեկը. նախագահը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույններից մեկը. նախագահը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին

16:04 03.09.2018

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին:

Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների և ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ: Կրթահամալիրի տնօրենը նախագահին է ներկայացրել կատարված աշխատանքները, կրթական ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Կրթահամալիրի հիմնական մասնաշենքում շնորհավորելով սաներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.

 «Ձեր դպրոցը փայլուն օրինակ է այն բանի, որ եթե ձեզնից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ-որ բանի, եթե ձեզնից յուրաքանչյուրն ունի ծրագիր, տեսլական և պատրաստ է իր կյանքը, ժամանակը, եռանդը ներդնել այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, ապա մի օր այդ տեսլականն անպայման իրականություն կդառնա, մի օր ոչնչից կստեղծվի հսկայական դպրոց, մի օր, գուցե աշխարհի ամենափոքր նյութական և ֆիզիկական հնարավորություններով, կստանաք առավելագույնը»:

Նախագահը սաներին մաղթել է շարունակել այն լավ գործը, որն սկսել են դպրոցի հիմնադիրն ու նրա գործընկերները, և առաջնորդվել կրթահամալիրում ստացած արժեքներով:

«Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը, ուզում եմ, որ հանդես գաք որպես նոր հայրենիքի պաշտպաններ: Հայրենիքի շահերը պետք է պաշտպանել ամենուր՝ լինելով լավագույնն աշխարհում՝ լավագույն ֆիզիկոսները, բնապահպանները, առհասարակ, լավագույն մասնագետները: Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույն երկրներից մեկը»,- ընդգծել է նա:

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից նախագահը մեկնել է «Դասարան» կրթական կենտրոն: Կենտրոնի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հանրապետության նախագահին ծանոթացրել է կազմակերպության կառուցվածքին եւ կատարած աշխատանքներին:

Արմեն Սարգսյանը զրուցել է արդիական կրթաձևերին, ներառական կրթությանը և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչների հետ, ովքեր ներկայացնում էին մայրաքաղաքի և մարզերի դպրոցները, ինչպես նաև ներկա է գտնվել աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին:

Այցի ավարտին Հանրապետության նախագահին է ներկայացվել «Դասարան» կրթական ծրագիրը, մասնավորապես՝ «Դասարան»-ի կողմից մշակված E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկելու հանրակրթական համակարգի բոլոր շերտերն ու վերլուծելու դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաև ժողովրդագրական տվյալների դինամիկան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

21:29 19.08.2025

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

Երկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP