Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․ Հայկ Սարգսյանը ներկայացրել է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․ Հայկ Սարգսյանը ներկայացրել է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

14:03 12.12.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը և առաջարկվող կարգավորումները։

«Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։

Նախագծով առաջարկում եմ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 10 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորի խոսքով՝ 2004 թվականից մինչև 2019 թվականը գործել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին» օրենք, որը հնարավորություն էր տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վճարել 200 հազար դրամ ամեն բացակայած զորակոչի համար և ազատվել պատասխանատվությունից։

«Առավելագույնը 3,6 միլիոն դրամ վճարելով սույն խմբի քաղաքացիները ազատվում էին քրեական պատասխանատվությունից։ Այս օրենքից օգտվել է 10 հազար քաղաքացի։

2021 թվականին, երբ երկու տարի որևէ կարգավորում չկար, Ազգային ժողովն ընդունեց «Համաներման մասին» օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիներ՝ չվճարելով որևէ գումար և չծառայելով որևէ օր, ազատվեցին քրեական պատասխանատվությունից։ Եթե այն ժամանակ համաներման փոխարեն ընդունվեր իմ կողմից առաջարկվող կարգավորումները, ապա կունենայինք 10 միլիարդ հավելյալ մուտքեր պետական բյուջե և հազարից ավել զինծառայողներ մեր զինված ուժերում։

Այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 5 հազարի 27 տարին լրացած է և ցանկության դեպքում նրանք անգամ չեն կարող ծառայել։

Չեմ ցանկանում, որպեսզի մենք երբևէ նորից անենք համաներում այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար, բայց և չեմ ցանկանում 5 հազար քաղաքացիների դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլև մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու և կալանքի տակ պահելու համար մեծ գումարներ կծախսենք։ Այստեղից է գալիս օրենսդրական նախաձեռնության իմաստը՝ տալ այս անձանց հնարավորություն օգտակար լինել իրենց պետությանը՝ պետության համար բեռ դառնալու փոխարեն»,- նշեց Սարգսյանը։

Պատգամավորի կարծիքով՝ եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչև 37 տարին լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, սակայն հասկանալի պատճառներով նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները և՛ չեն ծառայի, և՛ գումար չեն վճարի։

Պատգամավորը ներկայացրեց նաև, թե նախագծով ինչ արդյունքներ է ակնկալում։

«Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով կծառայեն, կտան զինվորական երդում, ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում։ Բացի այդ, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե, կխնայվեն 27 տարին լրացած զինծառայողներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, նրանց անազատության մեջ պահելու վրա ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները։ Որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառույթային ծանրաբեռնվածությունը։ Բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքներում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության, առնվազն որպես զբոսաշրջիկ հաճախակի և անխոչընդոտ կայցելեն հայրենիք, կամրապնդվեն և կխորանան սփյուռքի և Հայաստանի միջև կապերը և այլն»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորը խորհրդարանի քննարկման ներկայացրեց մեկ այլ կարգավորում։

«Գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնել զինվորական ծառայության երկու տարի ժամկետով, իսկ 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձինք նման պարտավորություն չունեն։ Առաջարկում եմ շտկել այս անհավասարությունը։

Նախագծի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաև 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կարող են կամ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ»,- եզրափակեց Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

11:35 23.05.2025

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

11:21 23.05.2025

Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...

BACK_TO_TOP