22:14 12.12.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզի բնակչության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հասարարական կարգի պահպանման, բարեխիղճ ծառայության համար դեկտեմբերի 12-ին պատվոգրեր է հանձնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի մի շարք պարեկների՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։
«Անչափ գնահատելի է, երբ բազմիցս ականատես ենք եղել, որ պարեկային ծառայությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ հասարակական կարգը պահպանելու, բնակչության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու, աշխատանքին պատասխանատու վերաբերմունք դրսևորելու առումով։ Կրկնակի ոգևորիչ է, երբ տեսնում ենք, որ պարեկային ծառայությունում ակտիվ են շիրակցի կանայք. դուք նոր մտածողության ներդրողներն եք՝ համարձակ և ուժեղ, մենք դա գնահատում ենք։ Բոլորիդ բարի ու անվտանգ ծառայություն եմ մաղթում»,- նշել է Շիրակի մարզպետը՝ պատվոգրեր և հուշանվերներ հանձնելիս։
Մարզի պարեկները շնորհակալություն են հայտնել իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար՝ ընդգծելով, որ գնահատանքի խոսքերն ու պարգևատրումը առավել պարտավորեցնող են: Նաև հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն ծառայության մեջ չթերանալու և Շիրակի մարզում հասարակական կարգը պահպանելու համար։
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...