Տեղի է ունեցել Բյուրականի աստղադիտարանի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Տեղի է ունեցել Բյուրականի աստղադիտարանի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը

10:28 14.12.2023

Ս․թ․ դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը: Ներկաեն եղել ԲԱ աշխատակիցները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, բաժանմունքի գիտական քարտուղար Նարինե Դավիդյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը։

ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրել է ԲԱ 2023թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեությունը՝ անդրադառնալով թե՛ գիտական արդյունքներին և համագործակցություններին և թե՛ աստղադիտարանի բոլոր կառույցներում կատարված աշխատանքներին։ Ժողովին ելույթներով հանդես են եկել ԲԱ գիտահետազոտական բաժինների ղեկավարները՝ ամփոփ ներկայացնելով համապատասխան բաժինների գրանցած արդյունքները:

Դատելով բոլոր ցուցանիշներից` ԲԱ-ն շարունակում է մնալ Հայաստանի ամենաարդյունավետ գիտական ինստիտուտներից մեկը, թե՛ հրապարակումներով, թե՛ գիտաժողովներին մասնակցությամբ, թե՛ կազմակերպած սեմինարներով, թե՛ անցկացրած միջոցառումներով, թե՛ գործուղումներով և թե՛ ընդունած արտասահմանյան հյուրերով։

Համաձայն ավանդույթի՝ ժողովի ավարտին հանձնվեցլ են մի շարք մրցանակներ՝ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) 2023թ-ի տարեկան մրցանակը և Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերը։ Ինչպես նաև հայտնի է դարձել Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի հաղթողի անունը՝ Հանրային ռադիոյի ավագ լրագրող Հասմիկ Դիլանյան։ Գիտական լրագրության մրցույթի ամփոփումը կկայանա 2023թ-ի հունվարին, որի ընթացքում էլ կհանձնվի մրցանակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին

10:25 23.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

10:17 23.05.2025

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

Հաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

10:00 23.05.2025

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

09:55 23.05.2025

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

09:50 23.05.2025

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

09:46 23.05.2025

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...

BACK_TO_TOP