Կյանքս վերածվել է դժոխքի. Սարկոզի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

Կյանքս վերածվել է դժոխքի. Սարկոզի

14:44 22.03.2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ֆրանսիական դատախազությանը հայտնել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքը մթագնել է իր կյանքը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
 
«Այդ զրպարտանքը իմ կյանքը դժոխքի է վերածել: Ընդ որում, չի ներկայացվում իմ  մեղավորության ոչ մի ապացույց»,- ասել է Սարկոզին:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի իրավապահները նրան ձերբակալել էին մարտի 20-ին և տարել ոստիկանություն՝ հարցաքննելու 2007 թվականին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման աղբյուրների, մասնավորապես Լիբիայից ստացված գումարների մասին:

Սարկոզին այդ գործի քննության շրջանակում առաջին անգամ ցուցմունք էր տվել 2013 թվականին և հերքել բոլոր մեղադրանքերը:

Նրան կալանավորելու հաջորդ օրն իսկ բաց էին թողել, սակայն չի ճշտվում՝ մեղադրանքներն ուժի մե՞ջ էին մնացել, թե՞ ոչ: 

Սարոկոզիի հետ կապված Ֆրանսիայում մի քանի աղմկահարույց միջադեպեր են տեղի ունեցել: 2017 թվականի սեպտեմբերին դատախազությունը կասկածներ ուներ, որ Սարկոզին կաշառք էր վերցրել Կատարի իշխանությունից Ֆուտբոլի աշխարհի առաջնության Կատարի էմիրության հայտը առաջ մղելու համար:

2016 թվականի աշնանը լիբիացի գործարար Զիյադ Թաքեդդին հայտարարեց, որ 2006-2007 թվականներին անձամբ է մասնակցել մի քանի ճամպրուկ 5 միլիոն եվրո անձամբ Սարկոզիին հասցնելու գործին: Սարկոզին, ի դեպ, այդ ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր: 

 Միլիոնները ուղարկել էր Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար: Դրանից հետո գործին ներգրաված մյուս կասկածյալը՝ Կլոդ Գեանը, դատապարտվեց երկու տարվա ազատարկման, որից մեկ տարին պետք է անցկացներ բանտում: 

2012 թվականին Mediapart-ը հրապարակեց այնպիսի փաստաթղթեր, որոնք իբրև թե ապացուցում էին լիբիացի առաջնորդից Սարկոզիին 50 միլիոն եվրո փոխանցելու փաստը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

18:25 23.08.2025

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

18:20 23.08.2025

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

18:12 23.08.2025

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...

SHANTNEWS

18:00 23.08.2025

SHANTNEWS

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

17:48 23.08.2025

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

Գերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

17:37 23.08.2025

Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...

BACK_TO_TOP