23:32 04.01.2024
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մանկապարտեզների, դպրոցների կառուցման ծրագրին և նշել, որ հանձնարարական է տվել փոխվարչապետին՝ այս պահի արդյունքներով գույքագրում և աուդիտ անելու վերաբերյալ. «Պետք է հասկանանք, թե 500 մանկապարտեզի, 300 դպրոցի ծրագրերն ինչ փուլում են գտնվում, ուր ենք հասել»:
Վարչապետը նշել է, որ մարզեր կատարած այցերի ընթացքում կառավարության ծրագրերի իրականացման մասով լրջագույն խնդիրներ է բացահայտել: «Մասնավորապես՝ դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ և ուզում եմ այդ պրոբլեմների մի մասը կիսել ձեզ հետ՝ արձանագրելով, որ առաջինը գործ ունենք շատ դեպքերում նախագծման խոտանի հետ, երկրորդը՝ իրականացման խոտանի հետ, և երրորդը՝ գույքի որակի հետ կապված խոտանի հետ»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է, որ մարզպետները պատասխանատու են բոլոր ծրագրերի համար՝ անկախ նրանից թե ով է պատվիրատուն, ով է կատարողը և նշել, որ նման իրավիճակ չի հանդուրժելու: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրեն այլևս պետք չեն խնդիրների մասով բացատրություններ, այլ պետք են լուծումներ. «Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ: Խնդրում եմ՝ ինձ չտաք որևէ մեկդ բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ՝ ինչպես: Ինձ համար կարևոր է, որ հարցը լուծված լինի: Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր»:
Վարչապետը նշել է նաև, որ նման վերաբերմունքը նաև հոգեբանական առումով է կարևոր. «Սա շատ լուրջ, խորը պրոբլեմ է, և այն չի վերաբերում կոնկրետ ծրագրերին: Սա վերաբերում է այն հոգեբանությանը, որով մենք մեր պետությանը վերաբերում ենք: Դա վերաբերմունք է պետության նկատմամբ: Մենք նաև դրանով մեր երեխաներին ենք վերաբերմունք հաղորդում մեր պետության նկատմամբ»:
15:08 23.05.2025
«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումըՄադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...
14:51 23.05.2025
Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...
14:43 23.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...
14:31 23.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի ԱմորիմինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...
14:20 23.05.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՄայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...