Ռոնալդուն չի մասնակցի «Ինտեր Մայամիի» հետ խաղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+26.1 oC

Ռոնալդուն չի մասնակցի «Ինտեր Մայամիի» հետ խաղին

21:31 31.01.2024

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի սաուդյան ակումբի և «Ինտեր Մայամիի» ընկերական հանդիպմանը, որի կազմում հանդես է գալիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն MLS-ի ակումբի հետ խաղում խաղադաշտ դուրս չի գա մկանային վնասվածքի պատճառով։ «Ալ-Նասրը» պատրաստ չէ վտանգի ենթարկել 38-ամյա ֆուտբոլիստի առողջությունը և թույլ չի տա նրան դուրս գալ խաղադաշտ։ Հիշեցնենք, որ թիմերի հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի վերջին։ Մեսսին ամերիկյան ակումբում է նախորդ տարվա ամառվանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.05.2025

SHANTNEWS

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

17:55 19.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

17:50 19.05.2025

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

Կիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

17:44 19.05.2025

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը […] ...

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆ

17:38 19.05.2025

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆ

Արջի թարմ հետքեր են հայտնաբերվել Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: «Հարգելի քաղաքացիներ, «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր։ Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման՝ քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի՝ որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։ Խնդրում […] ...

Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջ

17:32 19.05.2025

Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն […] ...

BACK_TO_TOP