22:30 01.02.2024
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է լուրերը, թե իր դիրքորոշման պատճառով է ձախողվել տեղափոխությունը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։ Ռուսական մամուլը գրել էր, որ հայ ֆուտբոլիստը պահանջել է տարեկան 2 միլիոն եվրո վարձատրություն, ինչ ստիպել է «Զենիթին» հրաժարվել գործարքից։
«Այդ բոլոր խոսակցությունները ոչ մի ազդեցություն չեն թողել ինձ վրա։ Կարծում եմ՝ կան շատ մարդիկ, որոնք կարդում են մարզական նորություններ, դիտում են յութուբերների, բլոգերների, որոնք բացարձակ ծանոթ չեն իրավիճակին։ Կա մի փոքր չարություն, որ ամեն ինչ այսքան ուռճացրին՝ չիմանալով մանրամասներն ու երանգները։ Բայց այդ ամենը ինձ չի վերաբերվում։ Ես դուրս եմ գալիս խաղադաշտ և կատարում եմ իմ գործը։ Դա է ինձ համար ամենագլխավորը։
Ուրախ եմ, որ մեր երկրպագուների մեծ մասը ադեկվատ է ընկալում իրավիճակը։ Որևէ բան բացատրելու, մանրամասնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Կարևորն այն է, որ հիմա խաղադաշտում եմ, առողջ եմ, կարող եմ մարզվել թիմի հետ, մասնակցել ստուգողական հանդիպումների և պատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը»,- Նաիր Տիկնիզյանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» կայքը։
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...
19:42 19.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀՄայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...
19:39 19.05.2025
Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբիցԿրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...