Շիրակի պետական համալսարանը սեփական ուժերով պետք է լուծի ստեղծված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+21.09 oC

Շիրակի պետական համալսարանը սեփական ուժերով պետք է լուծի ստեղծված իրավիճակը

17:00 24.03.2018

Շիրակի պետական համալսարանում գիտխորհրդի ու կառավարման խորհրդի համատեղ նիստ է հրավիրվել: SHANTNEWS-ի թղթակիցը հաղորդում է, որ բուհի ռեկտորի կարգադրությամբ լրագրողների և ուսանողների մուտքը համալսարանի շենք արգելված էր մինչև նիստի ավարտը։

Նիստից հետո ուսանողների հետ են հանդիպել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը։ Նրանք ներկայացրել են նիստում քննարկված հարցերն ու խնդիրները: Քննարկման մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ խնդիրները բուհը պետք է կարողանա անձամբ լուծել։ Ուսանողները պահանջել են կոնկրետ պատասխաններ տալ իրենց հուզող հարցերին: Նրանք Լևոն Մկրտչյանից պահանջել են բացատրել իր լռությունը: Ուսանողներին հետաքրքրել է նաև աշխատանքից ազատված ազատված դասախոսների ճակատագիրը:

Կրթության և գիտության նախարարը հայտնել է, որ համաձայն բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծի, բուհերում պաշտոնները դառնալու են ընտրովի։ Օրենքը կքննարկվի ապրիլին և հաստատվելուց հետո այն առաջինը կկիրառվի Շիրակի պետական համալսարանում: Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը կկարողանան մասնակցել այդ ընտրություններին:

Թե ինչ լուծումներ են առաջարկվել բուհում ստեղծված իրավիճակը շտկելու համար, բանախոսները չեն մանրամասնել։  Նախարար Մկրտչյանն ուսանողներին խորհուրդ է տվել իրենց պահանջները գրավոր շարադրել ու քննարկել նախարարության հետ։ Ըստ նախարարի՝ աշխատանքից ազատման որոշումը դասախոսները կարող են վիճարկել միայն դատական կարգով: Լևոն Մկրտչյանը ուսանողներին հորդորել է դադարեցնել դասադուլը և սպասել դատարանի որոշմանը։

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը բուհի գիտական խորհրդի էթիկայի հանձնաժողովի՝ մարտի 15-ի որոշմամբ աշխատանքից ազատել է պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP