Apple ընկերությունը կստեղծի առցանց պորտալ, որտեղ տարբեր երկրների իրավապահ մարմինները հնարավորություն կունենան տեղադրելու մարդկանց անձնական կյանքին վերաբերող հարցումները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության փոխնախագահ Քեթրին Ադամսին:
Ադամսի խոսքերով՝ պորտալը մտադիր են թողարկել այս տարվա վերջին, այն հասանելի կլինի ամբողջ աշխարհում:
Գործակալության փոխանցմամբ՝ նախկինում իրավապահ մարմիններն Apple-ին հարցումներն ուղարկում էին էլեկտրոնային փոստի միջոցով:
Միայն նախորդ տարվա ընթացքում Apple-ը ոստիկանությունից ստացել է 14 հազար հայտ: Շտապ հարցումների մշակման վրա ծախսվել է մոտ 20 րոպե:
Նամակում նաև գրված է, որ ԱՄՆ-ում արդեն մոտ 1000 ոստիկան յուրացրել է ծառայությունից օգտվելու ձևը: