23:51 16.03.2024
Էստոնիայի արդարադատության նախարար Կալլե Լաանետը հրաժարական է տվել իր խորթ որդուց բնակարան վարձելու հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո: Այս մասին հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոհեռարձակման ERR պորտալը։
Այս իրադարձության պատճառ է դարձել էստոնական մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Լաանեթը, նախարարի պաշտոնում եղած ժամանակ, իր խորթ որդու ընկերությունից պետական գումարի դիմաց բնակարան է վարձել Տալլինում։ Նրա երկու նախարարական ժամկետների ընթացքում պետությունը վճարել է նրա վարձավճարները, որոնք կազմում են ավելի քան 12,000 եվրո:
Էստոնիայի հակակոռուպցիոն օրենքի համաձայն՝ պաշտոնյաներին արգելվում է որոշումներ կայացնել կամ գործել իրենց հետ կապված անձանց հետ։ Այս համատեքստում խորթ որդին (ամուսնու որդին) վերաբերում է հարազատներին, այսինքն՝ փոխկապակցված անձանց։
«Կառավարությունում իրավական հստակություն և աշխատանքային խաղաղություն ապահովելու համար ես այսօր որոշել եմ, որ չեմ մնալու արդարադատության նախարարի պաշտոնում։ Իմ հրաժարականի մեկ այլ պատճառ էլ այն է, որ իմ սիրելիները ենթարկվեցին անձնական հարձակումների հանրության կողմից, որին ոչ մի կերպ արժանի չէին»,- ասել է Կալլե Լաանեթը:
Էստոնիայի կառավարության ղեկավար Կայա Կալլասը ընդունել է հրաժարականը և շնորհակալություն հայտնել Լաանետին կատարած աշխատանքի համար։
13:55 04.06.2025
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […] ...
13:46 04.06.2025
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողներըԵրևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […] ...
13:34 04.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
13:26 04.06.2025
Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումըՋրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին: 2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին […] ...
13:18 04.06.2025
Էկոնոմիկայի փոխնախարարը Մանիլայում ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացրած քաղաքական բարեփոխումներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով համաժողովին (AWUF 2025)։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: AWUF 2025-ի նպատակն էր խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, […] ...