Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+15.09 oC

Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար

13:20 19.03.2024

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար պետական տուրք կամ վճար չի գանձվում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Կառավարությունն այդ նպատակով լրացումներ է առաջարկում «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում, որոնցով պետական տուրք կսահմանվի ծառայությունների 13 խմբերի համար: ԱԺ մարտի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Այդ ծառայություններն են՝ աէրոդրոմի եւ ուղղաթիռադաշտի համապատասխանության գնահատում եւ սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում եւ շահագործման թույլտվության գնահատում, աէրոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին թույլտվության տրամադրում, օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն եւ համաձայնության տրամադրում կամ մերժում, օդային տրանսպորտով բեռների եւ ուղեւորների փոխադրման տրանսպորտային ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, օդային երթեւեկության սպասարկման կարգավարի որակավորում: Տուրք կսահմանվի նաեւ օդային երթեւեկության կարգավարների վերապատրաստման, սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերի հաստատման կամ ճանաչման, ավիացիոն անվտանգության ծառայությունների, վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին եւ վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններին թույլտվությունների տրամադրման, օդանավի պետական գրանցման եւ թռիչքային պիտանելիության պահպանման, ավիացիոն ուսումնական հաստատությունների հաստատման եւ ճանաչման, ավիացիոն բժշկական հաստատությունների սերտիֆիկացման, ՀՀ տարածքում օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման, թռիչքային եւ սրահի անձնակազմի անդամների վկայագրման համար:

Փոխնախարարի խոսքով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները:

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի կանխատեսվող եկամուտները կկազմեն տարեկան մոտ 150 մլն դրամ:

Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ օրենսդրական առաջարկի ընդունմամբ ծառայությունների որակը կլավանա, ավիաուղիները կունենան մրցունակ պայմաններ նաեւ միջազգային շուկայում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.06.2025

SHANTNEWS

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

21:52 05.06.2025

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Վաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

21:48 05.06.2025

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Հունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

21:44 05.06.2025

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

21:39 05.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ […] ...

Մասկը պնդում է, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում

21:31 05.06.2025

Մասկը պնդում է, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում

Իլոն Մասկը կոշտ է արտահայտվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ ասելով, որ առանց նրա աջակցության ինքը չէր հաղթի ընտրություններում։ «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը (ԱՄՆ Կոնգրեսի)», – գրել է Մասկը X-ում։ Քննադատությունը հաջորդել է Թրամփի այն խոսքերին, որ նա «հիասթափված է Իլոնից»։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, […] ...

BACK_TO_TOP