2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+33.09 oC

2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան

13:37 11.04.2024

2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին եւ գրանցված ցուցանիշներին:

Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ անցյալ տարվա տվյալներով տնտեսության աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` գյուղատնտեսության, որտեղ արձանագրվել է թեթեւ անկում: Սակայն, ըստ զեկուցողի, ցուցանիշը որոշ չափով պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով:

Մշտապես հնչող քննադատություններին ի պատասխան` Բաբկեն Թունյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում` 0,6 տոկոսի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաեւ ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում եւս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48 տոկոս: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: «Այսինքն` մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը եւ ապահովել նաեւ ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ անցյալ տարի եղել են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը, զեկուցողի ներկայացմամբ, բավականին ծավալուն աշխատանք է պահանջել թե’ ֆինանսական եւ թե’ ռեսուրսների առումով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի գնահատմամբ այս ամենով հանդերձ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն եւ կարողացել է պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել Կառավարության հետ, ընդունվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ, լրացումներ` ուղղված տնտեսական միջավայրի բարելավմանը: Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:

Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են` Բաբկեն Թունյանը պատասխանել է. «Մենք ունենք Կառավարության ծրագրով սահմանված թիրախ` առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճ եւ մենք համեմատում ենք դրա հետ»: Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնավոր տրանսֆերտների նվազմանն ու ոսկերչական արտադրատեսակների աճին վերաբերող հարցերին: Նրա ներկայացմամբ անցյալ տարվա վերջից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

17:05 14.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման […] ...

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

16:57 14.08.2025

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելի դեմ՝ նրան մեղադրելով վիրավորանքի մեջ և պահանջելով 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար, հայտնել է թուրք առաջնորդի փաստաբանը։ Օգոստոսի 13-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին մարտ ամսին Ստամբուլի ընդդիմադիր […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:50 14.08.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ապակե կաթուցիչ, կռփազենք ու մեթադոնի լուծույթով 6 տարա: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Անչելոտին չի հայտնվել 30 լավագույն մարզիչների ցանկում

16:43 14.08.2025

Անչելոտին չի հայտնվել 30 լավագույն մարզիչների ցանկում

ESPN-ը հրապարակել է աշխարհի 30 լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային ցուցակը: Այն կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ մարզչական վարպետություն, խաղի ոճ, անձնակազմի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ձեռքբերումներ և X-ֆակտոր (նորարարություն և զարմացնելու ունակություն): Առաջին հորիզոնականում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախորդ մրցաշրջանում նվաճել է «թրեբլ»: Երկրորդ տեղում է Առնե Սլոտը, որը «Լիվերպուլի» հետ հաղթել […] ...

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

16:36 14.08.2025

Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան […] ...

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

16:30 14.08.2025

Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը ավտոմեքենայում. ԱՆ

Ծնողների կարևորագույն առաքելություններից մեկը երեխայի անվտանգության ապահովումն է, այդ թվում`ավտոմեքենայում: Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը: Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր […] ...

BACK_TO_TOP