23:51 12.04.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու, ինչպես նաև մարզաշխարհի աստղերի հետ հարաբերությունների մասին:
«Իհարկե, պատրաստվում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն դեռ շատ ժամանակ կա տեխնիկական հարցերը, կանոնակարգը և ձևաչափը հստակ հասկանալու համար: Օլիմպիական խաղերն ինձ համար կարևոր մրցաշար է: Ցավալի է, որ Տոկիոյում չկարողացա ոսկե մեդալ նվաճել, բայց արծաթն էլ վատ արդյունք չէ:
Շատ եմ ցանկանում ծանոթանալ լեգենդար հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի հետ, ճանաչում եմ Արտյոմ Պանարինին, շփվում եմ Էդուարդ Սպերցյանի, Ֆյոդոր Սմոլովի հետ: Մայամիի «Մասթերսի» ժամանակ ինձ աջակցելու էր եկել UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը: Մեծ ցանկություն ունեմ ծանոթանալ նաև Լեբրոն Ջեյմսի հետ, ֆուտբոլիստներից՝ Մեսիի և Ռոնալդուի, ինչպես նաև Դևիդ Բեքհեմի հետ»,- աշխարհի 17-րդ ռակետի խոսքերը մեջբերում է «Спортэкспресс»-ը:
23:23 13.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Երևանում երիտասարդների հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դե ինչ, հարգելի հայրենակիցներ: Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ: Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և […] ...
23:11 13.05.2025
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտինՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի […] ...
23:02 13.05.2025
Արդյո՞ք Հռոմի նորընտիր պապի հայկական ծագման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանըՀռոմի նորընտիր պապ Լեո 14-րդն իր առաջին օտարերկրյա ուղևորություներից մեկը կարող է կատարել Թուրքիա: Տեղեկությունն այդ մասին անուղղակիորեն հաստատել է հենց ինքը՝ պոնտիֆիկոսը: Ինչի՞ հետ է կապված պապի հնարավոր այցը Թուրքիա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շուտով Պոլսի ուղղափառ պատրիարքի նախաձեռնությամբ նշվելու է Նիկեայի տիեզերական ժողովի 700-ամյակը: Այն կարևոր իրադարձություն է լինելու համաշխարհային […] ...
22:52 13.05.2025
«Բայերը» փոխարինող է գտել ԱլոնսոյինԼևերկուզենի «Բայերը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել «Մոնակոն» գլխավորող 55-ամյա Ադի Հյուտերին, գրում է L’Equipe-ը: Ավստրիացին «Մոնակոյի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, այդ պատճառով գերմանական ակումբը մտադիր է վճարել նրա հրաժարագինը: Նախկինում Հյուտերը Բունդեսլիգայում գլխավորել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»: Նա երկու անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիչ: «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ […] ...
22:45 13.05.2025
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև […] ...
22:37 13.05.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության […] ...