19:00 15.04.2024
Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ օկտագոն դուրս գալու ճանապարհին հարվածել է երկրպագուներից մեկին։ Երկրպագուն սադրել է հայ մարտիկին։
Մենամարտից հետո Արման Ծառուկյանն անդրադարձել է միջադեպին.
«Ես շուտ եմ բռնկվում։ Իմ թիմը միշտ փորձում է կանգնեցնել ինձ։ Ես տաքարյուն տղա եմ Կովկասյան լեռներից։ Ինձ հունից հանելը շատ հեշտ է։ Դրա պատճառով մարզիչս միշտ ասում է, որ պետք է հանգստանամ։ Օկտագոն դուրս գալիս ես բոլորին տեսնում եմ, հիշում եմ դեմքերը։ Հուսով եմ՝ այդ տղան փողոցում չի հանդիպի ինձ»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
3 ռաունդ տևողությամբ մենամարտում 27-ամյա Ծառուկյանը հաղթել էր մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Հայաստանի ներկայացուցիչն օկտագոն էր դուրս եկել հայկական երաժշտության ներքո։ Հաղթանակից հետո նա խնդրել է ռևանշ մենամարտի հնարավորություն տալ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։
2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:
18:12 16.05.2024
Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին18:06 16.05.2024
Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները17:39 16.05.2024
Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել բելառուսական թիմի կազմում17:00 16.05.2024
Հայ աթլետները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար16:33 16.05.2024
Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին16:25 16.05.2024
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին15:48 16.05.2024
Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի15:28 16.05.2024
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ15:22 16.05.2024
Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել15:05 16.05.2024
Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին14:27 16.05.2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է14:16 16.05.2024
Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում14:07 16.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ13:58 16.05.2024
Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն13:44 16.05.2024
Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի13:14 16.05.2024
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:19 16.05.2024
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել11:49 16.05.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:30 16.05.2024
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին10:47 16.05.2024
Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում10:23 16.05.2024
Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է10:13 16.05.2024
Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս10:04 16.05.2024
Պեկինում ավարտվել են ռուս-չինական բանակցությունները09:46 16.05.2024
Թանկարժեք մետաղների գներն աճել են09:16 16.05.2024
ԱՄՆ Թենեսի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր09:07 16.05.2024
Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին17:39 16.05.2024
Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել բելառուսական թիմի կազմումԲելառուսի առաջնության 8-րդ տուրում Ձերժինսկի «Արսենալը» 1-0 հաշվով հաղթել է «Սլուցկին»: «Արսենալի» կազմում գոլային փոխանցում է կատարել 18-ամյա Վադիմ Հարությունյանը: Կենտրոնական կիսապաշտպանը մասնակցել է ընթացիկ առաջնության 8 խաղից 7-ին և բոլորը՝ մեկնարկային կազմերում: Վադիմ Հարությունյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, բելառուսկան ակումբին միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա երկու ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ19 […] ...
17:00 16.05.2024
Հայ աթլետները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համարԱրտաշատի մարզադաշտում մայիսի 19-ին կանցկացվի Գառնիկ Ղուկասյանի հիշատակին նվիրված աթլետիկայի միջազգային ավանդական մրցաշարը: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ միջոցառումը ընտրական բնույթ կկրի: Նախատեսված է 10 մարզիկ-մարզուհու մասնակցությունը Իզմիրում մայիսի 25-26-ին կայանալիք Բալկանյան երկրների օլիմպիական վարկանիշային առաջնությանը: Դրան կհաջորդի հունիսի 7-12-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է: Հայաստանից առնվազն […] ...
15:15 16.05.2024
Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը. Ալեքսանդր ԿլյուևՄոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին: «Նաիրը շատ է աշխատում իր վրա: Բավականին էմոցիոնալ, միաժամանակ անկեղծ, պարկեշտ և աշխատասեր տղա է։ Նա բոլոր ջանքերը գործադրում է առաջընթաց գրանցելու և իր նպատակներին հասնելու համար։ Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից շատերը, […] ...
14:48 16.05.2024
Հեմիլթոնը կնկարահանվի կինոարտադրության պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկումՖորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նորամուտը կնշի կինոաշխարհում և կնկարահանվի պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում։ 39-ամյա Հեմիլթոնը նկարահանվելու է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի «Գագաթնակետ» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը լինելու է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամերիկացի Բրեդ Փիթը։ Նա ֆիլմում մարմնավորելու է Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդի դերը, որը հետագայում դառնում է երիտասարդ պիլոտի գործակալը։ […] ...
14:16 16.05.2024
Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշումՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու […] ...
11:39 16.05.2024
ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունումԱլեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես […] ...