17:12 10.05.2024
«Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանի նախագահը կնոջ հետ «ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ այցելել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի գերեզմանին»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները։ Կարճ հաղորդագրությանը կից ներկայացվող տեղեկագրում կարդում ենք, որ «ադրբեջանցի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում․․․ ռազմաճակատ է ճանապարհել իր 600 հազար որդիների ու դուստրերի, որոնցից 300 հազարը հերոսաբար զոհվել են մարտերում։ Արիության համար Ադրբեջանի ավելի քան 130 ներկայացուցիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման»։
Բնականաբար, Ադրբեջանն այս թվերի մեջ ներառում է նաև տասնյակ հազարավոր հայերին, որոնք զորակոչվել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից։ Ի դեպ, Խորհրդային Ադրբեջանից ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման արժանացած 8 հոգուց 2-ը Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանն են։
Զավեշտ է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից «հարգում» է ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը, մյուս կողմից գրավված Արցախում համակարգված ոչնչացնում է այդ նույն հաղթանակի համար զոհված մարտիկներին նվիրված տասնյակ հուշարձաններ։
Ներկայացնենք ադրբեջանական վայրագության մի քանի օրինակ։ Մասնավորապես՝ Շուշիում ոչնչացվել է ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը։ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է Խորհրդային Միության մարշալ Արմենակ Խանփերյանցին նվիրված հուշահամալիրը՝ կիսանդրին և մարտական ինքնաթիռը։ 2024 թ․ Ստեփանակերտում ոչնչացվել է ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրին։ Ինքնին, այս գործողությունները ֆաշիզմի և վանդալիզմի ակնառու դրսևորումներ են»:
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...