Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

16:31 08.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականից։

338 պատգամավոր կողմ է քվեարկել համաձայնագրին։ Դեմ ոչ ոք չի արտահայտվել։

Այսպիսով՝ մայիսի 8-ին խորհրդարանը վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։

Մինչ այդ համաձայնագիրը հաստատվել էր Գերագույն Ռադայի հանձնաժողովների կողմից, իսկ նախարարների կաբինետը ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են բացատրական գրությունը, համաձայնագրի տեքստը և գրանցումը։

Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան ավելի վաղ պարզաբանել էր, որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Սակայն դրանք Գերագույն ռադայում վավերացման կարիք չունեն։

2025  թ. ապրիլի 30-ին Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ներդրումներ Ուկրաինայի վերականգնման համար հիմնադրամում, ինչպես նաև օգտակար հանածոների ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցություն։ Ըստ համաձայնագրի՝ Ուկրաինան պահպանում է լիարժեք սեփականության իրավունքը և վերահսկողությունն իր օգտակար հանածոների, տարածքային ջրերի և բնական պաշարների նկատմամբ։ Սակայն միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հասանելիություն է ստանում դեպի Ուկրաինայի հանքային ռեսուրսներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP