23:49 22.05.2024
Շատերը կարծում են, որ քաղցկեղը կարող է ախտորոշվել վաղ փուլում՝ ուռուցքային մարկերների թեստավորման միջոցով, սակայն դրանք կարող են նորմալ լինել նույնիսկ հիվանդության առկայության դեպքում, զգուշացրել է գինեկոլոգ Տատյանա Իլյուխինան։ Բժիշկը իր Telegram-ի ալիքում ցրել է քաղցկեղի մասին շատ տարածված և վտանգավոր միֆը։
Նրա խոսքով, մարդը կարող է ունենալ քաղցկեղ, սակայն լաբորատոր հետազոտությունների արդյունքները նորմալ լինեն։ Պատահում է նաև, որ ուռուցքային մարկերները նորմայից բարձր են, բայց ախտահարված օրգանը հնարավոր չէ որոշել։
«Մի շարք մարկերներ պատասխանատու են ուռուցքի միայն մեկ տեսակի համար, մյուսները՝ միանգամից մի քանիսի համար։ Չկա մեկ մարկեր, որը պատասխանատու է քաղցկեղի բոլոր տեսակների համար: Ամենից հաճախ ուռուցքային մարկերները օգտագործվում են քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությունը վերահսկելու համար»,-ասել է Տատյանա Իլյուխինան:
Բժիշկը բացատրել է, որ ուռուցքային մարկերները կարող են աճել, այդ թվում՝ բարորակ ուռուցքների զարգացման, ինչպես նաև վիրուսային և աուտոիմուն հիվանդությունների ժամանակ։ Մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հատուկ ուռուցքային մարկերն ավելանում է հիվանդների միայն 10 տոկոսի մոտ, հետևաբար, եթե կենտրոնանաք միայն արյան անալիզների վրա, ապա կանանց մնացած 90 տոկոսը վաղ փուլում հիվանդությունը բաց թողնելու բարձր ռիսկ ունի, զգուշացրել է Իլյուխինան։
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...
13:22 26.07.2025
Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվելԻրանի հարավ-արևելքում դատական գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...