Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ. ՔԿ

19:21 24.05.2024

ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունները պարզված երկու անձանց միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակիչների, նյութապես շահագրգռելու եղանակով, 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև՝ նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է։

Իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու, դեպքին առնչություն ունեցող բոլոր անձանց ի հայտ բերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

15:32 23.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

15:20 23.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Երևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

15:08 23.05.2025

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...

SHANTNEWS

15:00 23.05.2025

SHANTNEWS

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

14:51 23.05.2025

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

14:43 23.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...

BACK_TO_TOP