Հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր

15:19 25.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վնասված նշանները վերականգնում են, բացակայողները՝ վերատեղադրում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգության կարևոր տարր հանդիսացող ճանապարհային նշաններին։ Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»,-ասվում է հաղորդագրությունում:

Нет описания фото.

Возможно, это изображение 1 человек, дорога, улица и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

14:43 23.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

14:31 23.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

14:20 23.05.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

14:08 23.05.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։  Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

14:00 23.05.2025

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

13:46 23.05.2025

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

Վրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...

BACK_TO_TOP