Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

21:16 31.05.2024

Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան գործընկերների հետ:

«Նրանց ցույց տվեցինք ընդամենը մի քանի տարածքներ, սակայն միայն երեք-չորս վայրեր այցելելն արդեն իսկ բավարար էր, որպեսզի մեր արտասահմանյան գործընկերները տեսնեին աղետի իրական մասշտաբները, տուժած ոլորտները, ենթակառուցվածքները: Ունեցանք որոշակի քննարկումներ, մեզ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիվանագետները նախապես ունեին որոշակի մտքեր և արդեն տեղում պետք է դիտարկեին ընթացիկ աշխատանքները, մեր կարիքները: Միասին քննարկեցինք թե՛ առկա իրավիճակը, թե՛ անելիքները, թե՛ սպասելիքները»,- նշեց ՏԿԵ նախարարը::

Սանոսյանը հավելեց, որ արտերկրի տարբեր գործընկերներից լսել են մեզ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին թե՛ մասնագիտական, թե՛ փորձագիտական, թե՛ այլ ուղղություններով: Ըստ նրա՝ դիվանագետները նախապես գուցե լավ չէին պատկերացնում աղետի իրական մասշտաբները, սակայն երբ այցելեցին աղետի գոտի, բնականաբար արեցին հետևություններ, որոնցից կարող են ծնվել աջակցության որոշակի ծրագրեր:

«Այդ աջակցությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ սկսած փորձագետներ տրամադրելուց, վերջացրած գույքագրման աշխատանքներով: Գույքագրումը բազմաշերտ է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Շահառուները շատ են, որովհետև բավականի մեծ է վնասված մասնավոր գույքի ծավալը: Զգալիորեն վնասվել է նաև համայնքային պատկանելության գույքը, հետևաբար մենք տարատեսակ աջակցության, այդ թվում ֆինանսական օգնության կարիք կունենանք: Բացի վերականգնողական աշխատանքներ իրականացնելուց, մենք ենթադրաբար պետք է նաև արտոնյալ ծրագրեր իրականացնենք աղետի գոտում բիզնեսի խրախուսման, գյուղատնտեսության խթանման ուղղությամբ: Դա կօգնի մարդկանց ոտքի կանգնել և վերստին ծավալել իրենց բիզնես գործունեությունը»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իրենք փորձում են աշխատանքներին տալ հետևյալ տրամաբանությունը: Բացի այն, որ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն աշխատում է արտակարգ ռեժիմով և համակարգում է ինչպես Լոռու, այնպես էլ Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքները, գործառույթներից մեկն էլ ամեն ինչ արձանագրելն ու հանրապետական հանձնաժողովին փոխանցելն է:

«Քանի որ Տավուշի և Լոռու մարզերը հայտարարվել են աղետի գոտի, այդ դեպքում մեր իրավական կարգավորումներով գործում է հանրապետական հանձնաժողով, որը ղեկավարում է ՆԳՆ-ն և այնտեղ ընդգրկված են մի շարք գերատեսչություններ՝ հիմնականում փոխնախարարների կարգավիճակով: Հանրապետական հանձնաժողովն իր հերթին փորձում է մշակել համապատասխան կարգավորումները՝ հասկանալու, թե արտասահմանյան որևէ երկրից կամ միջազգային գործընկեր կազմակերպություններից ինչպիսի ակնկալիքներ կարող են լինել»,- ասաց Սանոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

11:35 23.05.2025

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...

BACK_TO_TOP