16:17 03.06.2024
Հարավային Կովկասում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման (ՀԿՋՌԿ) ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական ազգային գործակալության (NEA) պատվիրակությանը՝ գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ:
Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում վրացի գործընկերները ծանոթացել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության՝ մասնավորապես հետևյալ ստորաբաժանումների աշխատանքների հետ`
✅ օդերևութաբանության ծառայություն,
✅ կլիմայի ծառայություն,
✅ հիդրոլոգիայի ծառայություն,
✅ կենտրոնական լաբորատորիա,
✅ աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայություն:
Վրացի գործընկերները այցելել են նաև Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական և Արենի օդերևութաբանական կայաններ, տեղում ծանոթանացել են կայանների աշխատանքներին։
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ամփոփիչ քննարկում, որի ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերների այցի համար, նշելով որ համագործակցության հետագա խորացումը շատ կարևոր է: Հատկապես առատ տեղումներով պայմանավորված վերջին իրադարձությունները փաստեցին երկու կազմակերպությունների միջև տարածաշրջանային արդյունավետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման, վտանգավոր երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի բարելավման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «NEA»-ի միջև համագործակցության հուշագրի նախագիծը, որը համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո կստորագրվի «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների Վրաստան փոխայցի ժամանակ։
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...
10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...