ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մի քանի իսրայելցի պատանդներ են զոհվել Նուսեյրաթում գործողության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մի քանի իսրայելցի պատանդներ են զոհվել Նուսեյրաթում գործողության ժամանակ

22:25 08.06.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները պնդում են, որ Գազայի հատվածում մի քանի պատանդներ են զոհվել «Նուսեյրաթ» փախստականների ճամբարում իսրայելական գործողության հետևանքով։ Այսպիսի հայտարարություն է արել շարժման ռազմական թևի՝ «Իզադդին ալ-Քասամ բրիգադ» խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբայդան։

«Հակառակորդին հաջողվել է ազատել իր պատանդներից մի քանիսին, սակայն գործողության հետևանքով զոհվել են ևս մի քանի պատանդներ», – ասել է խմբավորման ներկայացուցիչը։

Նա նաև ասել է, որ Նուսեյրաթում գործողությունը «կվատթարացնի պատանդների պայմանները», որոնք մնում են ՀԱՄԱՍ-ի ձեռքում, և զգուշացրել է, որ նման գործողությունները «լուրջ վտանգ» են ներկայացնում նրանց համար։

Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ շրջանում հատուկ գործողության մասին, որի հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված չորս իսրայելցիներ ազատ են արձակվել։ Խ

Գազայի ԶԼՄ-ների գրասենյակը պնդում է, որ Նուսեյրաթում գործողության ընթացքում 210 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել։ Անկլավի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

16:22 07.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. վերամբարձ կռունկի վրայի երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա

16:14 07.08.2025

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. վերամբարձ կռունկի վրայի երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:07 07.08.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. […] ...

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

16:00 07.08.2025

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Հայաստանի և […] ...

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

BACK_TO_TOP