ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:20 30.06.2024

Հունիսի 29-ին, ժամը 23:35-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1991 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Թ.). «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում, կա գազի արտահոսք:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Հ.-ի (ծնված 1992 թ.) դին, վարորդին և ուղևոր Ա. Ս.-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ դին՝ դի տեղափոխող ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 20.08.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

11:55 20.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:48 20.08.2025

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

11:41 20.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

11:35 20.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

11:30 20.08.2025

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ […] ...

BACK_TO_TOP