Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:16 03.07.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին:

«Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի: Այս նպատակին ուղղված դասընթացի արդյունքները չափելի դարձան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությամբ, համաձայն որի՝ Դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել էր իր դիրքերը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել դատախազների համար նախատեսված մեկ այլ դասընթաց մեկնարկելու հնարավորության հարցը:

Յապ Ֆրեդերիքսը բարձր է գնահատել համատեղ իրականացված դասընթացն ու ընդգծել, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այս համատեքստում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի հեռանկարներն ու ուղղությունները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ զրույցում անդրադարձել է դատախազների բարեվարքության ստուգման գործընթացին և նշել, որ մինչև 2024 թվականի ավարտը՝ ՀՀ բոլոր դատախազների շուրջ 60%-ն անցած կլինի բարեվարքության ստուգումը:

«Չնայած բարեվարքության եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, սակայն Դատախազությունում դրան լուրջ նշանակություն են տալիս, քանի որ կոռուպցիոն հանցագործություններով մեղադրանք պաշտպանող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնող դատախազը պետք է լինի բարեվարք, ունենա աշխատանքային մաքուր հետագիծ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ ևս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետ

16:10 09.05.2025

«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետ

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

15:53 09.05.2025

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը

15:40 09.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը

Վատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ին

15:28 09.05.2025

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ին

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

15:20 09.05.2025

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...

SHANTNEWS

15:00 09.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP