Խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև․ Տոյվո Կլաար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+19.09 oC

Խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև․ Տոյվո Կլաար

18:38 05.08.2024

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում շեշտել է, որ խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև։ Այսպես նա անդրադարձել է այն հարցին, թե «եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո»։

«Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ: Ի վերջո, խաղաղությունը վերաբերում է մարդկանց, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի կարգավորում հասարակությունների մակարդակում:

Խաղաղության գործընթացի մեծ մասը «վերևից ներքև» է եղել, և, ի վերջո, անհրաժեշտ է իրական բացում, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի և տարածաշրջանի կոմունիկացիաների, խաղաղությունն ու կայունությունը երկու կողմերի բնակչության համար նորմալ, ընկալելի երևույթ դարձնելով:

Բայց որպեսզի սա հնարավոր լինի, խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել միմյանց հետ: Հետևաբար, իմ աշխատանքում ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել վստահության ամրապնդմանը, երկխոսությանը և հաշտեցման ջանքերին՝ պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ, և ԵՄ-ն արդեն շատ տարիներ աջակցում է նման գործունեությանը՝ խթանելով իրական խաղաղության համար բարենպաստ միջավայր:

Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև»,-ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

16:54 06.05.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մայիսի 6-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվող «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ: Գևորգ Մելիքսեթյանն, ողջունելով […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

16:48 06.05.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն այս պահին ցերեկային խնամքի ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզում բնակվող, մտավոր խնդիրներ ունեցող 18-ից 65 տարեկան 25 անձի։ Շրջայցին մասնակցել է նաև էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։Վերջիններս շրջել են կազմակերպության տարածքում, ծանոթացել հաստատության շահառուների զբաղվածության ապահովման հնարավորություններին, այցելել խմբասենյակներ։ Այցի […] ...

Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

16:42 06.05.2025

Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու […] ...

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

16:36 06.05.2025

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ

16:30 06.05.2025

Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ

Մայիսի 6-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, տեղակալների, դեսպանության գործերի հավատարմատարների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա […] ...

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան

16:24 06.05.2025

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն. «Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության […] ...

BACK_TO_TOP