18:40 08.08.2024
Կառավարությունը հաստատել է կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-250-Ն օրենքի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ:
Որոշմամբ առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման մասով։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։
Փոխադրավարձի փոփոխությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Բացի այդ՝ որոշմամբ սահմանվում են նաև երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ վերանայելու կարգավորումները։
10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...
21:52 05.06.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներՎաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...
21:48 05.06.2025
Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...