10:20 23.08.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ.
«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
34 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմությունը համալրվեց մի իրողությամբ, որը ելակետային էր դառնալու բազմադարյա դադարից հետո մեր պետականության ու պետության վերածննդի համար՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը:
Անկախության հռչակագրով ազդարարվեց մի նոր շրջափուլի մեկնարկը, որի տրամաբանական շարունակությունն ու վերջնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի կայացած Անկախության հանրաքվեն էր:
Հռչակագիրը սակայն, մեկանգամյա փաստաթուղթ չէ, այլ շատ ավելի բազմաբովանդակ ու խորհրդանշական հենասյուն, որը ուղենիշ էր դառնալու անկախ ու ինքնիշխան պետություն կերտելու մեր ժողովրդի դարավոր իղձերի ու երազանքների իրականացման համար: Հենց սրան է միտված Հռչակագրի ոգին, որը պարփակված չէ նրա 12 հիմնադրույթներով, և դրանով իսկ մեր պետականության համար կարևորագույն այս փաստաթուղթը ավելի կենսունակ է, ճկուն և արդիական: Անկախության հռչակագիրը աշխարհի քաղաքական քարտեզում Հայաստանի Հանրապետության լինելիության անքակտելի իրավունքի կյանքի կոչման առաջին քայլն էր և միաժամանակ ազատ, ժողովրդավար, իրավական, ու բարեկեցիկ պետություն կառուցելու հանձնառության ամրագրումը:
Սիրելի հայրենակիցներ,
Անկախության հռչակագիրը մեր պետականության վերածննդի խորհրդանիշ և կարևորագույն փաստաթուղթ լինելուց զատ բարձրագույն պատասխանատվություն է բոլորիս համար: Այն մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիր է, որը սահմանում է մեր առաջնահերթությունները՝ պետական ինստիտուտների կայացում, օրենքի առաջ բոլորի հավասարություն, բանակի մարտունակության բարձրացում, մրցունակ կրթական համակարգի և տնտեսության ստեղծում, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ»։
21:19 01.06.2025
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...
21:00 01.06.2025
TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատումԹուրքական պետական TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...
20:40 01.06.2025
«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։ ...
20:20 01.06.2025
Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամԿառավարությունն ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն. այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ՝ կախված առաջադիմությունից։ Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։ ...
20:00 01.06.2025
Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...
19:38 01.06.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակՀունիսի 1-ին, ժամը 15:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոեմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և […] ...