Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն. կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն. կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա

18:39 28.08.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա: Պայմանավորվածության մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ընդգծել, որ Իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, կնախաձեռնվեն առավել արդիական իրավական խնդիրների հետազոտություններ, առկա կլինեն պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականություն և այլ նյութեր: Փոխգործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայ իրավաբանների և իրավաբան ուսանողների մասնակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր արդյունավետ և շարունակական փոխգործակցության արդյունքում Իրավաբանական լաբորատորիան խթանելու է Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողների, փորձաշրջան անցնող դատախազների թեկնածուների, գործող դատախազների մասնագիտական գիտելիքների և պրակտիկ հմտությունների արդիականացումն ու կատարելագործումը»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալասարանի ռեկտորի Հովհաննես Հովհաննիսյանին և Հայ իրավաբանների միության խորհրդի նախագահ Լյուսի Վարպետյանին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանների միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է ապագա իրավաբանների համար ստեղծվող հարթակը՝ Իրավաբանական լաբորատորիան, և ընդգծել, որ այն հնարավորություն է տալու ուսանողներին և մասնագետներին կատարելագործելու իրենց գիտելիքները և հմտությունները՝ ժամանակակից իրավական պահանջներին համապատասխան, Լաբորատորիան կրթական հարթակ կհանդիսանա սեմինարների, կոնֆերանսների և մասնագիտական քննարկումների կազմակերպման համար:

Հայ իրավաբանների միության ներկայացուցիչ Արմենուհի Հովհաննիսյանը կարևորել է համագործակցության այս ձևաչափը իրավաբանական համայնքի համար:

«Այս համագործակցությունը օրենքի գերակայությունն ապահովելու, իրավական ոլորտը զարգացնելու հանձնառության վկայությունն է, ներկայացնում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք ունեն երեք կառույցները»,- նշել է Արմենուհի Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP