14:58 09.09.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի վերջին՝ 10-րդ խմբագրությունը ներառում է համաձայնեցված տեքստը, որում ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Արարատ Միրզոյանը ասուլիսի մեկնարկին ողջունեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելին՝ նշելով, որ իր և վերջինիս շփումները կրում են հաճախակի բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։
Միրզոյանը գոհունակություն հայտնեց նաև այն առումով, որ Քսավյե Բետելի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այդ մասնակցությունը կլինի շատ արժեքավոր։
«Ձեր այցը լավ հնարավորություն է՝ խոսելու նաև մյուս հարցերի վերաբերյալ։ Նախ, փետրվարին, եթե հիշում եք, ես այց ունեցա Լյուքսեմբուրգ, և այնտեղ մենք բացեցինք մեր դիվանագիտական գրասենյակը։ Սա շատ շոշափելի և կոնկրետ ապացույցն է այն բանի, թե ինչպես ենք մենք տրամադրված Լյուքսեմբուրգի և մեր ու վերջինիս հետ ունեցած հարաբերությունների նկատմամբ»,-իր խոսքում նշեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ երկու կողմերը շատ լավ հիմքեր են ձևավորել ոլորտային համագործակցության համար՝ տնտեսության, կրթության ոլորտներում, որոնք այս պահին մի փոքր հետ են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակից։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ երկու երկրի միջև համագործակցությունը չի սահմանափակվում միայն երկկողմ ձևաչափով, այլ ընդգրկում է համագործակցությունը նաև միջազգային տարբեր հարթակներում, որտեղ կողմերն աջակցում են միմյանց նախաձեռնություններին։
«Հանդիպման ընթացքում կարևորել ենք նաև մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Իհարկե, մեր օրակարգի կարևոր մաս է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, և մենք հենց այսօր ունենք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման արդեն պաշտոնական մեկնարկ, մենք ունենք այս մասին դրական ուղերձ ԵՄ-ից, մենք ունենք խաղաղության աջակցության գործիքի ներքո ԵՄ աջակցության մասին որոշումը, մենք մեր սահմանին ունենք ԵՄ դիտորդական առաքելությունը և պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ իր տեղակայման վայրից այս գործիքը բավականին արդյունավետ է եղել՝ իրավիճակը մոնիտորինգ անելու, մշտադիտարկելու և, ըստ էության, որոշակի կայունություն ապահովելու գործում»,-շեշտեց նախարարը՝ հավելելով, որ սրանք մի քանիսն են այն գործիքներից, որոնք ՀՀ-ն այսօր ունի ԵՄ-ի հետ։
Միրզոյանը հավելեց, որ Հայաստանն ու ԵՄ-ը հիմա աշխատում են նոր գործընկերության օրակարգի ձևավորման ուղղությամբ։ Նախարարը շնորհակալություն հայտնեց Քսավյե Բետելին այս ամբողջ ընթացքում Լյուքսեմբուրգի հստակ ու աներկբա աջակցությունն ունենալու համար։Արարատ Միրզոյանը հայտնեց, որ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասին վերաբերող հարցեր՝ ընդգծելով, որ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելին տեղեկացրել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի արդեն 10-րդ խմբագրությունը։
«Արդեն գաղտնիք չէ, որ այս խմբագրությունը, մեծ հաշվով, ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Դրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։
Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանը հավատացած է՝ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ Հարավային Կովկասում բացելով խաղաղության էջ։
ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և ենթակառուցվածքների թեմային, նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, և Երևանը պատրաստ է օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը՝ բոլորին հայտնի «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում ներկայացված սկզբունքների շրջանակներում։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...