20:46 11.10.2024
Տասնամյակներ տևած դատական նիստերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքությանը հաջողվել է վերականգնել սեփականության իրավունքը Թուրքիայում գտնվող անշարժ գույքի մի շարք օբյեկտների նկատմամբ: Անկարայի դատարանը, ի վերջո, բավարարել է պատրիարքության հայցը, իսկ ի՞նչ օբյեկտների մասին է խոսքը և որն է հաջորդ քայլը լինելու․ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։
« Դեռևս 2012 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մի շարք հայցերով հանդես էր եկել թուրքական դատարաններում՝ պահանջելով վերականգնել գույքի վերաբերյալ իր սեփականության իրավունքը: 1973-ին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը կոնֆիսկացիայի էր ենթարկել հայկական հիմնադրամներից իրենց պատկանող գույքը (հողատարածքներ, շենքեր և այլն): Այդ հայցերից մեկը վերաբերում էր Մար Յակուբ հայկական հիմնադրամին պատկանող գույքին: Հիմնադրամը, իր հերթին, պատկանում էր Երուսաղեմի հայոց պատրիարքությանը:
Հայցից մի քանի տարի անց առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ հայցը անհիմն է և մերժել էր այն: Պատրիարքությունը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, որը ևս համարել էր, որ առաջին ատյանի դատարանի վճիռը տեղին է, և ուժի մեջ էր թողել այն: Դրանից հետո որոշումը բողոքարկվեց Սահմանադրական դատարանում, որն էլ գտավ, որ պատրիարքության փաստարկները հիմք ունեն և նկատեց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը անտեսում է պատրիարքության իրավունքները, ու գործը հետ ուղարկեց կրկին առաջին ատյան: Այս անգամ Անկարայի առաջին ատյանի դատարանը համաձայնեց այդ փաստարկների հետ և որոշեց, որ հիմնադրամը պետք է վերականգնվի, ինչպես նաև՝ հիմնադրամի գույքային իրավունքները: Այդ որոշումը կայացել է անցած շաբաթ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...