17:34 18.10.2024
Նախաձեռնության ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն Քաղաքացիական եւ Վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների: Գործադիրը նախատեսում է նվազեցնել դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը` դրանով ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը:
Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվել է դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը շարունակելու հնարավորություն: «Գործող կարգավորումների համաձայն? դատական կազմի կամ կազմում ներառված դատավորներից թեկուզ մեկի փոփոխության դեպքում գործերի քննությունը պարտադիր սկսվում է սկզբից, ինչը հանգեցնում է նախկինում իրականացված բոլոր դատավարական գործողությունների կրկին կատարման, եւ այս առումով դատական գործընթացի տեւողությունը շատ երկարում է»,- ընդգծել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվում է կողմերին ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով պարզաբանելու կառուցակարգ: Նշվել է, որ ներկայումս դատական նիստի ընթացքում դատարանը կարող է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը եւ առաջարկել իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Սակայն, ըստ զեկուցողի, դատավարական գործընթացը մտնում է փակուղի, երբ կողմերը չեն ներկայանում դատական նիստին: «Նման իրավիճակը հաղթահարելու համար առաջարկում ենք սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր կլինի դատական նիստի ծանուցագրում նշել, որ նման հիմքեր կան եւ դա քննարկելու անհրաժեշտություն է լինելու նիստի ընթացքում: Եվ եթե կողմերը, ծանուցված լինելով այդ մասին, չներկայանան դատական նիստին կամ չներկայացնեն դատական նիստը հետաձգելու մասին հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը հնարավորություն կունենա ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտել գրավոր եղանակով»,- մանրամասնել է փոխնախարարը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորություն: Այս կառուցակարգը դատարաններին թույլ կտա առանց դատական նիստի նշանակման քննարկել եւ լուծել դատական տուգանքի կիրառման հարցը:
Նախագծերով նախատեսվում է պատժամիջոցի նոր տեսակ` իրավունքի իրականացման սահմանափակում, ինչպես նաեւ` իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ իրավունքի վերականգնման հնարավորություն: Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ պատժամիջոցի վերոնշյալ տեսակը նախատեսված է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով:
Հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն` առաջինից երկրորդ ընթերցում դատավորների մասնակցությամբ աշխատանքային քննարկումներ կազմակերպելու պայմանով:
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...
21:52 05.06.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներՎաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...
21:48 05.06.2025
Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...