«Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ այլ է լինելու․ Ռուբեն Ամորիմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+29.09 oC

«Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ այլ է լինելու․ Ռուբեն Ամորիմ

11:47 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է, որ անգլիական ակումբում աշխատանքն ավելի բարդ է լինելու, քան Լիսաբոնի «Սպորտինգում» էր:

«Պատրաստ եմ նոր մարտահրավերի: Միամիտ չեմ, հասկանում եմ` «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ այլ է լինելու: Շատ դժվար է լինելու։ Բայց ես հանգիստ եմ և կենտրոնացած եմ իմ նոր աշխատանքի վրա:

Ցանկանում եմ ներողություն խնդրել մրցաշրջանի կեսից «Սպորտինգից» հեռանալու համար։ Բայց ես զգացի, որ եկել է ժամանակը, և սա իմ ճանապարհն է»,- պորտուգալացի 39-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ESPN-ը:

«Մանչեսթեր Յունայթեդն» Ամորիմի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի նոյեմբերի 24-ին «Իփսվիչ Թաունի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են

16:47 19.05.2025

Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։   ...

Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

16:42 19.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️ […] ...

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

16:36 19.05.2025

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

16:30 19.05.2025

«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

Երկրպագուները քննադատում են անգլիական «Էվերթոնին» նոր ստադիոնի անվան համար և կարծում են, որ ոչ ոք այդ անունը չի օգտագործի, հաղորդում է Goal-ը: Մայիսի 16-ին հայտարարվել է, որ «Էվերթոնը» նոր ստադիոնի անվան իրավունքների վերաբերյալ համաձայնության է եկել «Հիլ Դիքինսոն» իրավաբանական ընկերության հետ: Ստադիոնը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հիլ Դիքինսոն»։ Սոցիալական ցանցերում երկրպագուների բացասական արձագանքներ շատ […] ...

Սիսիանցի երիտասարդի տան խուզարկությամբ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

16:24 19.05.2025

Սիսիանցի երիտասարդի տան խուզարկությամբ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի 28-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ և ռազմամթերք է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանները, Սյունիքի քրեական ոստիկաններն ու Քննաչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նրա բնակարանը՝ հայտնաբերելով 136 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

16:18 19.05.2025

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, […] ...

BACK_TO_TOP