Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.31 oC

Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ

11:38 16.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։

Դիվանագետին հարցրել են՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը։

«Հարցն ուղղեք հայկական կողմին, սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռու է մնում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»,-ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

16:40 20.05.2025

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության […] ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

16:34 20.05.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

16:27 20.05.2025

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

Լիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

16:22 20.05.2025

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին

16:16 20.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում […] ...

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունը

16:11 20.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ...

BACK_TO_TOP