13:30 26.11.2024
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակելու են գործել մինչեւ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում գործադիրի առաջարկած լրացումները ներկայացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը նշել է, որ սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների փոխարեն պետք է փուլ առ փուլ ընդունվեն հանրային առողջապահական նորմատիվները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը եւս վերանայելու անհրաժեշտություն է առաջացել: Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է կատարել լրացում, եւ տեսչական մարմնին սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոններն ու նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերից զատ վերապահել նաեւ հանրային առողջապահական նորմատիվների հետ կապված գործերի քննությունը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ արժանացել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
23:10 19.05.2025
Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...
22:57 19.05.2025
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: ...
22:39 19.05.2025
Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստՀայաստանի ագզայի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 31-ամյա հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։ Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի ավարտված առաջնությունում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր […] ...
22:28 19.05.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […] ...
22:19 19.05.2025
Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայումԸնդամենը օրեր առաջ յոթ ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին: Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: ...
22:11 19.05.2025
Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարիՀայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: […] ...