12:34 28.11.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:
«Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ ՀՀ–ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար»,–ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ, ապա նախագծով այն պարտադիր է դառնում նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ:
Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված մեկ միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, կգործարկի իր ունեցած գործիքակազմը՝ ՀՀ օրհներգի նոր տարբերակի ստեղծումն ու տարածումն ապահովելու համար:
«Հիմնի դինամիկա ստեղծելու նպատակով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում՝ այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ, արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով տեքստի հաջորդականությունը: Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ»,–ասաց փոխնախարարը:
Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով՝ Նայիր նրան` երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը ևս մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասում: Ըստ նրա՝ շատ կարևոր նախագիծ է:
«Եթե մենք որևէ ոլորտում փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում, պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակին, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել, կարող են տևել 1 ամիս, 2 ամիս, մեծ ջանքեր գործադրելու դեպքում՝ 1 տարի: Բայց պայմանական ասած՝ խորքային մակարդակի փոփոխություններ չանելու դեպքում դրանք, միևնույն է, արտահայտվում են»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ իր վարչապետության ընթացքում մինչև մի X պահ պաշտոնական միջոցառումների ժամանակ ինքը չի լսել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարում, չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ: «Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին: Յութուբում 1000 հատ օրհներգ կա, գրում ես՝ ՀՀ օրհներգ և այն հնչում է: Եվ իմ անձնական փորձն այն է եղել, որ երբեք որևէ մեկն իրեն հարց չի տվել՝ ինչ օրհներգ է հնչելու, ոնց է հնչելու և այլն: Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով մենք պետք է լուծենք»,–ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ արդեն բավականին երկար ժամանակ տվել է հանձնարարական, որ իր մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և, հասկանալիորեն, որոշակի որակական ստանդարտին համապատասխան:Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ նա ընդգծեց, որ նախագծով տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի առաջարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն: Վարչապետի խոսքով՝ պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ արդեն բավականին երկար ժամանակ հենց այդ տարբերակն է հնչում:
«Օրհներգը բոլոր դեպքերում պետք է ունենա ստանդարտ: Այն պետական կարևորագույն խորհրդանիշ է, պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Եվ ստանդարտը նաև նշանակում է համապատասխան վերաբերմունք օրհներգի նկատմամբ՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Կարծում եմ՝ շատ կարևոր մոտեցում է, որը պետականության ընկալման մեր զարգացման տրամաբանության մեջ է»,–ասաց նա:
18:49 19.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ «Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող […] ...
18:42 19.05.2025
Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրելԱնչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։ Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի […] ...
18:36 19.05.2025
Արթուր Զախարյանի թիմը բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնՖրանսիական «Ստադ Բրիոշեն» ակումբի կիսապաշտպան Արթուր Զախարյանը Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի (Championnat National 2) վերջին տուրի խաղում գոլ է խփել «Սենտ Պրիվեին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել է 4-3 հաշվով: «Ստադ Բրիոշենը» երկու շաբաթ առաջ է ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը և նվաճել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր: Զախարյանը 2024/2025 մրցաշրջանում 37 խաղում խփել է 8 գոլ և […] ...
18:30 19.05.2025
Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՇիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան […] ...
18:23 19.05.2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը […] ...
18:16 19.05.2025
ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոնՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...