08:42 30.11.2024
Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ:
«Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել թեթևացնել մրսածության և գրիպի ախտանիշները: Այն ունի տաքացնող, հակաբորբոքային ազդեցություն»,- պարզաբանել է Պանովան։
Թեյը կամ կոճապղպեղով թուրմը կարող է թեթևացնել սուր շնչառական հիվանդությունների ախտանիշները՝ հազ, քթահոս, կոկորդի ցավ, գլխացավ կամ մկանային ցավ:
Նաև կոճապղպեղի արմատը բարելավում է մարսողությունը, ինչն օգուտ է տալիս իմունային համակարգին: Համեմունքը խթանում է մարսողական տարբեր ֆերմենտների և լեղու արտադրությունը, նորմալացնում է մարսողությունը և աղիների աշխատանքը:
Պանովան նշել է, որ կոճապղպեղը օգնում է նվազեցնել բորբոքումն ու ցավը արթրիտի, նեվրալգիայի, միգրենի և դաշտանի ժամանակ: Կոճապղպեղի մեջ պարունակվող ակտիվ նյութերը նոսրացնում են արյունը՝ կանխելով թրոմբների առաջացումը, նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը՝ այդպիսով նվազեցնելով աթերոսկլերոզի առաջացման վտանգը։
Ստամոքսի խոցերի, տասներկումատնյա աղիքի խոցի, գաստրիտների, պանկրեատիտի դեպքում կոճապղպեղը հակացուցված է, զգուշացրել է Պանովան։ Մասնագետը հորդորեցլ է զգույշ լինել հղիության և կրծքով կերակրման ժամանակ կոճապղպեղ օգտագործելիս, քանի որ այս դեպքում ևս այն կարող է վտանգավոր լինել։
Արժե նաև սահմանափակել կոճապղպեղի օգտագործումը արյունը նոսրացնող դեղամիջոցներ ընդունողներին, քանի որ արյունահոսության վտանգ կա։ Հետևաբար կոճապղպեղ օգտագործելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...