12:03 23.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ իր միջոցներից փոխհատուցելու է իր՝ Լոս Անջելես կատարած ուղևորության տոմսի ծախսը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Թեման, որին կուզենայի անդրադառնալ, բավականին երկար և քննարկված, քննադատված ու տեղին քննադատված թեմաներից մեկն է։
Վերջերս մեր՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ես ինքս այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են տոմսերը ինձ համար ձեռք բերվել։ Եվ, անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից և հետո մի փոքր խորացա և հասկացա, ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին, և, անկեղծ ասած, եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի կամ եռակի ավելի թանկ ձեռք բերեինք։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն։ Կանխելով հետագա հարցերը, թե ի՞նչ գումարներով եմ փոխհատուցելու՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- հայտարարեց նա։
Քաղաքապետը հանձնարարեց իրեն տեղեկություններ տրամադրել, թե այդ գործընթացում ով որ կետում ինչ պետք է աներ ու որ կետում ով ինչ չի արել։ «Շատ կարևոր եմ համարում հետագա հետևանքները, որոնք պետք է տեղի ունենան։ Պետք է խնդրեմ դուրս բերել, թե որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, և գործողություն տեղի չի ունեցել, և ես արդեն ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են»,- ասաց Երևանի քաղաքապետը։ Ավինյանը շեշտեց, որ իրենց գործում կարևոր պետք է լինի ժամանակը ճիշտ գնահատելը։ «Մենք շատ դեպքերում չենք գնահատում այն ժամանակը, որը մեզ տրված է, և ժամանակի գործոնը, որը, կարծում եմ, մեր աշխատանքում ամենակարևոր գործոնն է, շատ դեպքերում այլ գործոններից ավելի թերագնահատված է լինում։
Այս դեպքում կոնկրետ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակը չգնահատելով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, երբ, կներեք, ինձ նոր տարվա չակերտավոր վատ նվեր արվեց։ Կարծում եմ, որ ամեն մեկը իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին, ինչքան կարևոր է մարդկանց դիմումների պատասխանները չձգձգելը։ Երևանի քաղաքապետարանի այս ծավալի ծրագրերի մեջ թվում է, թե սա փոքր դրվագ է, բայց շատ կարևոր դրվագ է, և մեզ համար այս դրվագի ուսուցողական հատվածը պետք է հետաքրքիր լինի։ Եվ խնդրում եմ այս գործընթացի վերաբերյալ ինձ ամբողջական տվյալներ տալ, թե որ կետում ով ինչ պետք է աներ, և որ կետում ով ինչ չի արել»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը։ Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Factor TV-ում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ այցի ժամանակ միայն քաղաքապետի ուղևորության տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...