Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+31.09 oC

Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

23:07 19.09.2018

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ:

Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Չարենցավանի բնակիչ Մհեր Պ.-ին և երևանցի Գոռ Հ.-ին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանցից բացի գողությանը մասնակցել է նաև Սևանի Նալբանդյան փողոցի բնակիչ Արամ Ա.-ն, որը նույն օրը նույնպես բերման է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների՝  կասկածյալները գողության էին գնացել իրենց ընկերոջ «Նիսսան Տիանա» մակնիշի մեքենայով, որի վրա տեղադրված 35 MS 730 համարանիշները սեպտեմբերի 18-ին Արամ Ա.-ն հափշտակել էր Հրազդանի Երևանյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայից` աչքի ընկնելու դեպքում ականատեսներին հետքից շեղելու համար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

15:00 01.06.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

14:40 01.06.2025

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

14:20 01.06.2025

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

Դանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

14:00 01.06.2025

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

13:40 01.06.2025

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

13:22 01.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP