Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում

23:09 05.01.2025

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, ի մասնավորի նշեց․

«Ինչպես ամեն նոր մարդու ծնունդ կոչված է լինելու սիրո պտուղ, այնպես էլ Աստվածորդու ծնունդը մարդկության հանդեպ Աստծո գերագույն և անսակարկ սիրո զորավոր ապացույցն է։ Քրիստոս Իր ծնունդով սկիզբ դրեց մարդկության փրկչագործությանը, որն իր կատարումին հասավ Տիրոջ խաչելության ու հրաշափառ Հարության խորհրդով։
Ամենակարող Աստված ընտրեց մարդեղության ճանապարհը՝ եկավ աշխարհ և մեզ հիշեցրեց, որ կոչված ենք դեպի երկինք, դեպի Իրեն գնալու ու Իր կյանքով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի այդ ընթացքը»։

Անդրադառնալով Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, Արցախի կորստին՝ Վրթանես Սրբազանը նշեց․

«Սուրբ Ծննդյան մսուրի առաջ ծնկած՝ մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար, այս պահին սահմանը հսկող մեր զինվորների համար, մեր նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ մեր զավակների շուտափույթ վերադարձի համար»։

Պատարագիչ Սրբազանը, խոսելով Մանուկ Հիսուսի ծննդյամբ աշխարհին շնորհված խաղաղության մասին, ընդգծեց, որ աստվածային սկիզբը՝ հավերժ միավորված մարդկային բնության հետ, մարդուն վերադարձրեց հնարավորությունն ապրելու Աստծո սիրո օրենքի համաձայն, գործելու հավատքով և հույսով նայելու ապագային․ աստվածային խաղաղությունը սիրո մարմնացյալ դրսևորումն է թե՛ ազգային, թե՛ հասարակական և թե՛ ընտանեկան կյանքում։

Վերջում Պատարագիչ եպիսկոպոսը, աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց ներկա հավատացյալներին՝ հորդորելով, որ Սուրբ Ծննդյան տոնախմբումը չլինի միայն սուրբգրային մի գեղեցիկ պատումի հիշատակում, այլ յուրաքանչյուրի սրտում ու հոգում թող ծնվի Մանուկ Հիսուս։

«Ամենքս այսօր մեզ հարցնենք. «իսկ իմ սրտում ես ծնունդ տվե՞լ եմ սիրո գործերի, իմ հոգում տեղ պատրաստե՞լ եմ հավատի համար, և իմ մտքում վա՞ռ եմ պահել արդյոք հույսի ջահը»։ Միայն դրական պատասխանի դեպքում Մանուկ Հիսուսի Ծնունդը պիտի լուսավորի մեր կյանքը և մեզ համար դառնա իրապես Սուրբ Ծնունդ»,-նշեց Վրթանես Սրբազանը։

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP