20:38 08.01.2025
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ, հայտնում են Մայր Աթոռից։
«Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը հոգենորոգ տոների առիթով և Հայոց Հորը փոխանցեց ամենքի սերն ու նվիրումը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն տիար Արմեն Ղազարյանը։
Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայոց Հայրապետը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման։
Այս առնչությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև անցնող տարում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման՝ Հայ Եկեղեցու և ժողովրդի կյանքում կարևորագույն իրադարձությունների կազմակերպման գործում Մայր Աթոռի աշխարհիկ պաշտոնեության անուրանալի ներդմանը։
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց Մայր Աթոռի աշխատակիցներին զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին՝ վստահություն հայտնելով նաև, որ մեր ժողովրդի զավակներն աստվածապավինությամբ կարող կլինեն հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահարվերները։
Իր խոսքում Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին հովվական, հոգևոր-խնամատարական և սոցիալական գործունեությամբ իր կարելի ջանքերն է ներդնում ի նպաստ հայ ժողովրդին բաժին հասած դժվարությունների հաղթահարման։
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը՝ հայցելով Երկնավորի օրհնությունն ու շնորհները նրանց ընտանիքներին, որպեսզի ուրախության զգացումով կարողանան ամբողջանվեր ծառայություն բերել Սուրբ Եկեղեցուն և Հայրենիքին»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:28 22.05.2025
Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալունԼևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...
21:17 22.05.2025
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքովՈրոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ «Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը հիմա զբաղվում են այդ […] ...
21:11 22.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10,11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից […] ...
20:59 22.05.2025
Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանումՀայտնի է դարձել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 40-րդ ռակետը մայիսի 25-ին կմրցի Աշխարհի 83-րդ ռակետ ուկրաինուհի Անգելինա Կալինինայի հետ: ...
20:48 22.05.2025
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակԱՄՆ իշխանությունները կարծում են, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի արդարադատության նախարարության ղեկավար Փեմ Բոնդան։ «Նա կալանքի տակ է, իշխանությունները կարծում են, որ նա գործել է միայնակ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Բոնդին ընդգծել է, որ կասկածյալը կդատվի «օրենքի […] ...
20:36 22.05.2025
Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրինԻսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...