16:40 18.01.2025
Իսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին խաղաղության նոր էջ կբացի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը», – ասել է Գուտերեշը՝ պատրաստակամություն հայտնելով մոբիլիզացնել միջազգային հանրությանը՝ «բոլոր ձևերով աջակցություն ցուցաբերելու Լիբանանին»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև շնորհավորել է նախագահ Աունին հանրապետության ղեկավար ընտրվելու կապակցությամբ և համերաշխություն հայտնել «Լիբանանի խիստ տուժած ժողովրդին»: Ըստ Գուտերեշի՝ «Լիբանանի ապագա իշխանությունը եզակի հնարավորություն ունի ամրապնդելու պետական ինստիտուտները և զբաղվելու երկրի վերածննդով»։
«Ես գիտեմ, որ լիբանանցիներն ունեն բացառիկ դինամիկա, մեծ տոկունություն և մեծ քաջություն, և ես հավատում եմ, որ նրանք կարող են Լիբանանը կրկին դարձնել Մերձավոր Արևելքի կենսական կենտրոն», – ասել է նա։
18:30 19.05.2025
Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՇիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան […] ...
18:23 19.05.2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը […] ...
18:16 19.05.2025
ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոնՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...
18:12 19.05.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ ՎլասենկոնԵրկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...
18:06 19.05.2025
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 […] ...