11:41 26.01.2025
Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, ովքեր խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, նոր էսկալացիա գեներացնել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այդ էսկալացիաների գեներացման կարևորագույն հատվածն այդ կոպիտ ասած, կներեք ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական բառապաշարի համար, ամեն ինչ սկսվում է լեզվակռվից:
Եվ շատ դեպքերում հայտնի ուժերը փորձ են անում մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, և ավանդաբար մենք հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, և դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար:
Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք թույլ չտանք էսկալացիա, և մենք ստեղծենք և արձագանքենք ամեն ինչին այնպես, որը բացառի էսկալացիան, որը բացառի պատերազմը կամ առնվազն՝ դրա, լեգիտիմություն ասածն այդքան էլ ճիշտ չի արտահայտում, դրա արդարացվածությունը կամ դրա համար հող նախապատրաստելը:
Եվ ես կարծում եմ, որ այն, որ 2024թ. մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը՝ կապված է նաև այս ռազմավարության հետ»,-ասել է Փաշինյանը:
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:33 19.05.2025
50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել ենԿառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց […] ...
23:25 19.05.2025
Աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարևորում է ՀՀ-ում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումըԱստղագետ Ավետիք Գրիգորյանը «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրն է․ իր սաների հետ նպատակ ունի դպրոցական տարիքից զարգացնել աշակերտների հետաքրքրությունները ավիացիայի, աստղագիտության, տիեզերագնացության հանդեպ։ Աստղագետը կարևորում է Հայաստանում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:17 19.05.2025
Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքականՌուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...
23:10 19.05.2025
Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...
22:57 19.05.2025
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: ...