Կոբախիձե. Վրաստանը թույլ չի տա ընտրությունների բացակայությունը, ինչպես Ուկրաինայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+31.09 oC

Կոբախիձե. Վրաստանը թույլ չի տա ընտրությունների բացակայությունը, ինչպես Ուկրաինայում

19:28 11.02.2025

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի աշնանը՝ չնայած Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի՝ դրանք հետաձգելու մասին կոչին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոն հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում Վրաստանի կառավարությանը համապատասխանել եվրոպական չափանիշներին մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում։

Բյուրոն կոչ է անում իշխանություններին հետաձգել ՏԻՄ ընտրությունները, որոնք նախատեսված են այս աշնանը, քանի որ դրանք կարող են «սրացնել իրավիճակը» երկրում՝ հաշվի առնելով ներկա քաղաքական մթնոլորտը։

«Սա մեզ հիշեցնում է նաև ուկրաինացման մասին, դուք գիտեք, որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվում, չնայած այն բանին, որ սպառվել է կոնկրետ պետական ​​մարմինների մանդատը։ Մենք, իհարկե, դա թույլ չենք տա։ Վրաստանում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենսդրությունը։

Տեղական իշխանությունները ընտրվել են չորս տարի ժամկետով, և, բնականաբար, չորս տարվա վերջում այդ մանդատը պետք է թարմացվի»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով եվրոպական մարմնի կոչը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.07.2025

SHANTNEWS

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:47 28.07.2025

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

21:25 28.07.2025

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

21:14 28.07.2025

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

21:00 28.07.2025

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...

«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց Մեսսիի

20:50 28.07.2025

«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց Մեսսիի

Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում սեփական հարկի տակ 0-0 հաշիվն է գրանցել «Ցինցինատիի» դեմ հանդիպմանը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից որակազրկման պատճառով խաղը բաց են թողել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: Մայամիի թիմը 22 խաղից հետո 42 միավորով 8-րդն է, «Ցինցինատին»` 25 հանդիպումից հետո 49 միավորով 2-րդը: ...

BACK_TO_TOP