«Ռուսաստանը առանցքային դեր է խաղում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում». Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+18.09 oC

«Ռուսաստանը առանցքային դեր է խաղում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում». Արմեն Սարգսյան

11:38 10.04.2018

Ռուսական  «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է  Արցախի խնդրին: 

«Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս ընթացքը». այս հարցին Հայաստանի 4-րդ նախագահը պատասխանել է, որ, վերջին հաշվով, տարածաշրջանային բոլոր հակամարտություններն էլ լուծվում են, դրանք բոլորն էլ հաղթահարելի են, պատմությունը ավելի բարդ ու դաժան հակամարտություններ է տեսել:  

«Արդեն 25 տարուց ավելի բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և հիմնված են այն սկզբունքների վրա, որոնք առաջարկել են համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան:  Որպես համանախագող երկիր Ռուսաստանը առանցքային դեր է խաղում հակամարտության կարգավորման հարցում:  Հիշեցնեմ, որ 24 տարի առաջ զինադադարի եռակողմ համաձայնագիրը կնքվեց շնորհիվ հենց Ռուսաստանի միջնորդության: Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են խնդրի բացառապես խաղաղ լուծմանը:  Ակնհայտ է, որ իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է նախևառաջ քաղաքական կամք: Հայաստանը իր կողմից ամեն ինչ անում է խաղաղությանը հասնելու համար և հույսը չի կորցնում, որ Ադրբեջանը ևս նույն կերպ կվարվի»,- նշել է Արմեն Սարգսյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:30 06.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

10:23 06.06.2025

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

10:18 06.06.2025

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:08 06.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

10:00 06.06.2025

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...

SHANTNEWS

22:00 05.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP