18:42 14.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, ծրագրին առնչվող մի շարք հարցեր։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն այս շաբաթ եղել են նաև շինհրապարակում, տեղում դիտարկել աշխատանքների ընթացքը։ Նրանք ներկայացրել են մանրամասներ շինհրապարակ կատարած այցելությունից՝ նշելով, որ ծրագիրը մեկնարկել ու ընթանում է հաջողությամբ, աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով։ Ընդգծվել է, որ առաջիկայում կապալառու կազմակերպությունը կավելացնի ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային ներուժը, ինչը կնպաստի շինաշխատանքների ծավալի մեծացմանը։ Նշվել է, որ այս պահին ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։ Նրանց դիտարկմամբ՝ կատարվել են ևս 11 կամրջի կառուցման մեկնարկի համար նախապատրաստական աշխատանքները։
Կողմերը քննարկել են նաև Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Քաջարանի թունելը նույնպես կառուցվելու է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային այլ հարցերի։
23:50 16.07.2025
Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...
23:47 16.07.2025
Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող անտառում ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր […] ...
23:43 16.07.2025
Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջերում՝ կից գրելով․ «Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...
23:39 16.07.2025
Սերգեյ Փարաջանովի թանգարան․ աշխարհ, որտեղ արվեստը չի ենթարկվում սահմաններիՍերգեյ Փարաջանովի թանգարան․ աշխարհ, որտեղ արվեստը չի ենթարկվում սահմանների: Նա ստեղծում էր այն ամենից, ինչի մեջ գույն ու հիշողություն կար։ Մանրամասները՝ ԿԳՄՍՆ տեսանյութում: ...
23:33 16.07.2025
Կրթության ոլորտում բոլոր ծրագրերի գլխավոր շահառուն մարդն է․ այս մոտեցումը դրված է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության առանցքում․ ԿԳՄՍ նախարարԵրևանում և մարզերում հուլիսի 14-18-ն անցկացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շաբաթը, որը նվիրված է կազմակերպության 10-ամյա գործունեությանն ու անցած ուղուն: Հնգօրյա այս հավաքը միտված է ուսուցիչ-առաջնորդների, աշակերտների, գործընկերների ու աջակիցների համախմբմանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շաբաթվա շրջանակում այսօր տեղի ունեցած միջոցառմանը որպես բանախոս մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը […] ...
23:24 16.07.2025
2025 թվականի հունիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում2025 թվականի հունիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․4 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը՝ 44 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 70 %-ը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հայաստանի շրջանների մեծ մասում տեղումների քանակը ցածր էր նորմայից, սակայն առավել չորային պայմաններ դիտվեցին Արարատյան դաշտում և Երևանում։ […] ...