14:11 12.04.2018
Արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելուց հետո Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է հանրահավաք անցկացնել ու պահանջել, որ ձայնի իրավունքը վերադարձվի ժողովրդին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ապրիլի 14-ին անցկացվելիք ցույցի մասնակիցները բողոքում են ընտրություններում կեղծումների, կաշառակերության ու իշխանությունների՝ քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարվելու դեմ։ Հանրահավաքը նախաձեռնել է Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատ» կուսակցությունը, որի ղեկավար Ջամիլ Հասանլին նույնպես չի մասնակցել ընտրություններին։
Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում կեղծարարություններն արձանագրել են լրատվամիջոցներն ու ընդդիմադիր այլ գործիչներ։ Նրանցից մեկի բնորոշմամբ՝ կիրառվել են ընտրակեղծիքների բոլոր «ավանդական» ձևերը` «կարուսել», կրկնաքվեարկություններ և այլն։ Ընտրատեղամասերից մեկի դեպքում, օրինակ, փակել են ընթացքն առցանց հեռարձակող տեսախցիկի տեսադաշտը ու արել ինչ ուզում են։
Ադրբեջանի իրական ընդդիմությունն ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել արտահերթ ընտրություններին, որովհետև այն անակնկալ էր նրանց համար։ Հերթական ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերին, սակայն դրանք նշանակելով ապրիլին՝ գործող նախագահ Իլհամ Ալիևն ընդդիմությանը զրկել էր պատշաճ պատրաստվելու հնարավորությունից։
Իսկ որպես թեկնածու առաջադրված 7 գործիչները դրածոներ էին, որոնք սպասարկում են Բաքվի իշխանությունների շահերը։ Նրանցից մեկը նույնիսկ դավաճան է որակել նրանց, ովքեր կողմ չեն քվեարկի գործող ռեժիմին։
«Բազմաթիվ նախարարներ կան կառավարության կազմում, որոնք դեմ են գործող իշխանություններին։ Եթե ես սկսեմ թվել նրանց անունները, չեմ կարողանա վերջացնել ցուցակը։ Սա դավաճանություն է Ադրբեջանի և դրա առաջնորդի նկատմամբ»,– հայտարարել է Հաջիևը։
«Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է, թե նրանցից ով որքան ժամանակ է հատկացրել Ալիևի գովքին։
Exit-poll հարցումներ իրականացրած տեղական ELS և ֆրանսիական Opinion Way կազմակերպությունների տվյալներով` նրանցից ամենաբարձր արդյունք գրանցել էր Գուդրաթ Հասանգուլիևը (համապատասխանաբար 4․23% և 3․1%): Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն պաշտոնական տվյալները փաստեցին, որ Ալիևից բացի, թեկնածուներից ոչ մեկը չի գերազանցել նույնիսկ 4 տոկոսը։
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...