15:47 03.05.2025
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությանը և այն սադրանք անվանել։
«Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։
Հիշեցնենք՝ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվա ժամանող օտարերկրյա հյուրերի անվտանգությունը։
12:15 07.05.2025
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարարՀայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...
12:07 07.05.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթովՄայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...
11:57 07.05.2025
50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում: Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն: 50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 […] ...
11:40 07.05.2025
973 օր է՝ «Ինտերն» անպարտելի է Չեմպիոնների լիգայի տնային խաղերում«Ինտերը» Չեմպիոնների լիգայի տնային խաղերում երկու տարուց ավելի Է պարտություն չի կրել, գրում է TNT Sports-ը։ «Ջուզեպե Մեացա» ստադիոնում վերջին պարտությունից 973 օր է անցել։ Միլանյան ակումբին հյուրընկալվելիս վերջինը հաղթել է Մյունխենի «Բավարիան» (2-0) 2022թ. սեպտեմբերի 7-ին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» ՉԼ ընթացիկ մրցաշրջանի եզրափակչում է։ ...
11:33 07.05.2025
Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումըՄայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս: Վաղարշապատի համայնքային […] ...